Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Մեր՝ հայաստանյան կառավարությունը վերջնականապես մերժեց գիտության ֆինանսավորումն ավելացնելու բոլոր առաջարկները։ Ժողովրդական լեզվով ասած՝ «չորով»։ Այսպիսով, հայրենական գիտությունը դեմ առավ մի մեծ չինականատիպ պատի՝ այն է՝ մեր հայրենի բարեխնամ կառավարությանը։
Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:
Օգոստոսի 14-ին Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը` նվիրված Սուչավա քաղաքի մոտ գտնվող Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակին եւ այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը: Հանդիսության պատվո հյուրերն էին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը: Կաթողիկոսին ուղեկցում էին Ռումինիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ Արեւելյան թեմի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, ...
Գառնիկ Մկրտչյանը ֆիզմաթ. գիտությունների դոկտոր է, աշխատում է Երևանի պետական համալսարանի Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնում, Քվանտային դինամիկայի լաբորատորիայի վարիչն է։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի միջոցառմանը սպիտակ բրդե գլխարկներ դրած ոստիկանների հարցով  վարչապետին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական Կողբի աղի հանքերը թուրքերը ցանկանում են օգտագործել շրջանում բժշկական տուրիզմը զարգացնելու համար։
Սոչիի Լազարեւյան շրջանում դեկտեմբերի 22-ին բացվել է «Կունակի» Ռուսաստանի Հարավի վավերագրական կինոյի Հինգերորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Սոչի քաղաքի Լազարեւյան շրջյանի Ազգային Մշակույթների հիմնադիր Քրիքոր Մազլումյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, փառատոնին մասնակցում են էլեկտրոնային, վիրտուալ եւ տպագրական լրատվամիջոցների թղթակիցներ, բանաստեղծներ, արձակագրեր, հրապարակախոսներ եւ արտիստներ՝ Հարավային եւ Հյուսիս-Կովկասյան շրջաններից, ինչպես ...
Հնդկական The Tribune անգլալեզու օրաթերթը հոդված է գրել Համիդյան ջարդերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթն անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը` առաջին հայկական պետական կազմավորումից մինչև Օսմանյան կայսրության 1894-1896 թվականները: Նշվում է, որ քրիստոնյաների դեմ մղված «ջիհադի» հետևանքով սպանվեց 250 հազար մարդ և որը հող նախապատրաստեց մարդկության դեմ կատարված ավելի մեծ ոճրագործության`1915 թվականի Հայոց ցեղասպանության համար:
Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում նշել են Սուրբ Ծնունդը։
Հայկական և ադրբեջանական տեղեկատվական մի շարք աղբյուրներ լծվել են հայ և ռուս ժողովրդի կապերի ամրապնդման ջատագով ռուսաստանցի պոետ Վիկտոր Ալեքսանդրովի դեմ կեղտոտ քարոզչությանը: Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական որոշ կայքերի գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցի Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից (ՌՀԿԿԽ), 2013-ի վերջին ամիսներին Ռուսաստանի շատ հայեր ծանոթացել են պետերբուրգցի գրող ...
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» կհրատարակի 36 հատորներից կազմված մատենաշար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտնեց, որ մինչ 2015 թվականը իրենք կհրատարակեն մատենաշարի 2-3 հատորներ:
Հայ ռեժիսոր Արա Արուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մանհեթենի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ասվում է ժապավենի` Facebook սոցիալական ցանցի էջում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` սփյուռքի հետ երկխոսություն սկսելու ջանքերի վերաբերյալ իմ վերջին հոդվածը բազմաթիվ արձագանքների տեղիք տվեց հայկական և թուրքական շրջանակներում:
Ֆրանսիայում բնակվող գիտնական Երվանդ Բարետ Մանուկը «Շեհիր» համալսարանում «Թուրքերենի և հայերենի քաղաքական և մշակութային ասպեկտների փոխազդեցությունը» վերնագրով մի սեմինար է անցկացրել:
Փետրվարի 28-ին` ժամը 18-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:   Ներկայացնում ենք մի հատված գրքից:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: